Նյարդաբանները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ հակված միայնության

00:43 • 12.04.14

Եթե մարդը սոցիալական հարաբերությունների հաստատման խնդիր ունի, ապա հնարավոր է, որ նա մանկության տարիներին գլխուղեղի վնասվածք է ստացել: Այս մասին հղորդում է Meddaily-ն` հղում կատարելով Counsel&Heal-ին:


Բրիգամ Յանգի համալսարանի անցկացրած ուսումնասիրությունները, որոնք տևել են 3 տարի, ցույց են տվել, որ գլխուղեղի վնասվածքների հետևանքները չեն համապատասխանում բժիշկների եզրակացություններին:


Պարզվել է, որ ավելի հաճախ գլխուղեղի վնասվածքներն առաջանում են վթարի հետևանքով: 

Ընդհանուր առմամբ՝ տվյալ վնասվածքների հետևանքներն արտաքուստ չեն դրսևորվում: Այնուամենայնիվ, կարող են խնդիրներ առաջանալ որոշակի առարկաներ հիշելու առումով: Այս հանգամանքը չափազանց կարևոր է մարդկանց հետ շփվելու համար:


Գիտնականներն ապացուցել են, որ սոցիալական բացառումը և համապատասխան ճանաչողական կարգավիճակը (կարճաժամկետ հիշողության և ինֆորմացիայի մշակման արագության համադրությունը) փոխկապակցված են:

 

Նյարդաբանները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ հակված միայնության