Ավստրիական ընկերությունն էլեկտրական մոտոցիկլ է ստեղծել (լուսանկարներ)

10:10 • 13.04.14

Ավստրիայում ստեղծել են Johammer J1 էլեկտրական մոտոցիկլը, որը միաժամանակ նման է և´ լուսամոտոցիկլի Tron: Legacy գիտաֆանտաստիկ ֆիլմաշարից, և´ հեծանվի:


Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն` երկանիվ մոտոցիկլը գնային առումով փոքր ինչ զիջում է BMW-ի առաջին սերիայի նոր մոդելին: Այն ստեղծել են ավսրիական Johammer ընկերության մասնագետները:


Ինչպես նշում են մասնագետները` այն գեղեցիկ ու խելացի համադրություն է ստացել. էլեկտրական շարժիչը ներկառուցված է հետևի անիվում, ծանրության կենտրոնի իդեալական տեղադիրքը (350 մմ) ապահովում է ուղևորի օպտիմալ հարմարավետությունը և կայունության առավելագույն զգացողությունն ընթացքի ժամանակ:


Մոդելն աշխատում է լիթիում-իոնային մարտկոցով, որը ևս Johammer-ի արտադրությանն է պատկանում: Լիցքը բավականացնում է 150 կմ անցնելու համար, իսկ առավելագույն արագությունը 120 կմ/ժամ է: Մոդելի քաշը կազմում է 159 կգ: Մոտոցիկլն արժե 31 000 դոլար:
 

 

Ավստրիական ընկերությունն էլեկտրական մոտոցիկլ է ստեղծել (լուսանկարներ)