ԱՄՆ-ի ռազմական նավատորմը համալրվել է իր ամենաֆուտուրիստիկ նավով (լուսանկարներ)

13:47 • 13.04.14

ԱՄՆ-ի ռազմական նավատորմը համալրվել է Zumwalt DDG-1000 նավով, որը, ըստ The Business Insider-ի երբևէ ստեղծված ամենաֆուտուրիստիկ նավն է։ Աղբյուրը նշում է, որ 7 մլրդ դոլար արժողությամբ նորույթը համալրված է անհավանական հնարավորություններով, որոնք չունի նավատորմի որևէ այլ ներկայացուցիչ։

 

USS Zumwalt


Zumwalt DDG-1000 նավատորմի խոշորագույն կործանիչն է, որը փոխարինելու է եկել Spruance դասի նավերին։ Նորույթն ունի այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս վերահսկել ամեն ինչ՝ ռադարներց մինչև տարբեր զինատեսակները։

 


Նավի առավելություններից մեկն այն է, որ ջրում այն դառնում է գրեթե անտեսանելի։ Աղբյուրը մանրամասնում է, որ թշնամու ռադարների վրա այն կերևա որպես փոքրիկ ձկնորսական նավակ։ Բացի այդ համակարգիչների ու ավտոմատացված ծրագրերի շնորհիվ նավի անձնակազմը 210-ի փոխարեն կրճատվել է 130 մարդու։

 

uss zumwalt ship mission center

 

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Ռայ Մաբուսն ասել է, որ Zumwalt-ի գործարկմամբ ամերիկյան նավատորմում նոր դարաշրջան է սկսվում։

ԱՄՆ-ի ռազմական նավատորմը համալրվել է իր ամենաֆուտուրիստիկ նավով (լուսանկարներ)