Իսրայելում տպիչ սարք են ստեղծել, որը տեղավորվում է գրպանում

23:55 • 13.04.14

Zuta Labs ընկերությունը ներկայացրել է գրպանի տպիչ սարքի նախատիպը, որը կարող է տպել ֆայլեր՝ անկախ դրանց չափսերից: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:

 

Ամեն տարի համակարգիչները փոքրանում և բարակում են, ինչը չի կարելի ասել տպիչ սարքերի մասին: Նրանց չափսերը գրեթե անփոփոխ են, քանի որ այդ սարքերի հնարավորությունները թույլ չեն տալիս, որ դրանք կոմպակտ տեսակի վերածվեն:

 

Իսրայելի համալսարաններից մեկի ուսանողներն այդ պայմանական հայեցակարգը հիմնովին փոփոխել են և իսկապես կոմպակտ տպիչ սարք ստեղծել, որը տեղավորվում է սովորական չափսի գրպանում:

 

Տպելու համար պարզապես՝ պետք է տեղադրել այն թղթի վերևում: Սարքը կսկսի շարժվել և իր ետևից թողնել տպագիր նյութեր կամ պատկերների ուրվագծեր:

 

The Pocket Printer-ը մշակողների խոսքով՝ տպիչ սարքում տեղադրված քարթրիջը կբավարարի հազար էջ տպելու համար: Մարտկոցը կաշխատի մեկ ժամ, իսկ վերալիցքավորել հնարավոր կլինի Micro-USB մալուխի միջոցով:

Հեղինակներ նաև սարքին Bluetooth հնարավորություն են տվել, այնպես որ՝ տպագրության համար ֆայլերը կարող են ուղարկվել նույնիսկ՝ շարժական սարքերից`հեռախոսներից, պլանշետներից: Առայժմ այն 180 դոլար կարժենա:

 

 

 


 

Իսրայելում տպիչ սարք են ստեղծել, որը տեղավորվում է գրպանում