Գիտնականները մտադիր են 2019թ.-ին 3D տպիչով կենդանի սիրտ տպել
Լուիսվիլյան համալսարանի բժշկական ոլորտի մի խումբ փորձագետներ հայտարարել են 3D տպիչ սարքի միջոցով կենդանի մարդու սիրտ ստեղծելու նախագծի մեկնարկի մասին: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով TG Daily-ին:
Այդպիսի սիրտը մասամբ՝ իրական, մասամբ՝ արհեստական կլինի, որը նախատեսված կլինի փոխպատվաստման համար:
Գիտնականներն արդեն վաղուց 3D տպիչ սարքի միջոցով տարբեր օրգաններ են ստեղծում՝ սկսած կոնքոսկրերից մինչև ականջներ, սակայն այնպիսի բարդ ու կարևոր օրգանի համար, ինչպիսին սիրտն է, առաջին անգամ է նախագիծ ներկայացվել:
Ծրագրի շրջանակում փորձագետներին արդեն հաջողվել է 3D տպիչի օգնությամբ սրտի փականներ և փոքր երակների առանձին հատվածներ վերստեղծել:
«Տպագրված» սիրտը բաղկացած կլինի հիվանդի բջիջներից, որոնք կարող են նվազագույնի հասցնել հյուսվածքների մերժման խնդիրը:










