Վաղը Երկրի մի մասի բնակիչներն ամբողջովին կարմիր Լուսնի ականատես կլինեն. ՆԱՍԱ
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, տեղեկացրել է, որ վաղը Երկրի բնական արբանյակը խավարման հետևանքով ձեռք կբերի անսովոր ալ կարմիր գույն։
Ինչպես նշում է CNN-ը, այս երևույթը կոչվում է «blood moon», ինչը թարգմանաբար նշանակում է արյունոտ Լուսին։ Աղբյուրը հավելում է, որ եկող 1.5 տարվա ընթացքում Հյուսիսային Ամերիկայի բնակիչները հնարավորություն կունենան 4 անգամ «արյունոտ Լուսնի» տեսարանի ականատես լինել։
Նշվում է, որ Լուսնի առաջին խավարումը տեղի կունենա 2014թ. ապրիլի 15-ին, հոկտեմբերի 8-ին, 2015թ. ապրիլի 4-ին և սեպտեմբերի 28-ին։










