BMW-ն հետ է կանչում շուկայից ավելի քան 500.000 մեքենա
Գերմանական Bayerische Motoren Werke AG (BMW) ավտոարտադրողը շուկայից հետ է կանչում մոտ 500.000 ավտոմեքենա՝ շարժիչի հետ կապված թերության պատճառով, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
Մեքենաները թողարկվել են 2009թ. սեպտեմբերից 2011թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։ Չինաստանում հետ կկանչվի ավելի քան 232.000, իսկ ԱՄՆ-ում՝ 156.137 մեքենա։
Աշխարհի խոշորագույն ավտոարտադրողները 2014թ. սկզբից ի վեր շուկայից հետ են կանչել գրեթե 15 մլն ավտոմեքենա։ Առաջատար է այդ հարցում ճապոնական Toyota Motor Corp-ը։










