Nissan-ը գաղտնազերծել է նոր Nissan Murano քրոսովերը (լուսանկարներ)

22:43 • 14.04.14

Nissan ընկերությունը տարածել է նոր սերնդի Murano քրոսովերի առաջին պաշտոնական լուսանկարները: Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ մոդելի դեբյուտը կկայանա Նյու Յորքի ավտոսրահի շրջանակներում, որը բացվելու է ուրբաթ՝ ապրիլի 18-ին:


Նորույթի դիզայնը նախագծվել է Resonance կոնցեպտային մեքենայի ոճով, որն առաջին անգամ ցուցադրվել է անցյալ տարի՝ Դեթրոյթի ավտոսրահում:


Երկու մեքենաներն էլ ներկայանում են լուսատեխնիկայի նման ձևակերպումներով, որոնք բումերանգի տեսք ունեն, ռադիատորի V-աձև վանդակաճաղերով և թափքի մգեցված սյուներով, որոնք «լողացող» տանիքի տպավորություն են ստեղծում:


Ակնկալվում է, որ «Մուրանոյի» շարժիչների շարքում կներկայանա 3.5 լիտր աշխատանքային ծավալով 6 մխոցային շարժիչը, որի հզորությունը կկազմի շուրջ 250 ձիաուժ:


 Murano

Новый Nissan Murano. Фото Nissan

 

Resonance կոնցեպտը

 

 

 

Nissan-ը գաղտնազերծել է նոր Nissan Murano քրոսովերը (լուսանկարներ)