Նորվեգիայում սկսվել է ամենաբարձր փայտե շենքի շինարարությունը (լուսանկարներ)

17:39 • 14.04.14

Նորվեգիայում սկսել են կառուցել աշխարհում ամենաբարձր փայտե շենքը. 14-հարկանի շենքի բարձրությունը կհասնի 49 մետրի, գրում է lenta.ru-ն։

 

Treet անվանումով և 62 բնակարաններով բնակելի շենքը կգտնվի Բերգեն քաղաքի կենտրոնական հատվածում։ Շենքի հիմնակմախքը (կարկաս) կառուցված կլինի 1 մ հաստությամբ փայտե սյուներից։ Դրա կառուցման համար կօգտագործվեն ապակի, բետոն և այլ նյութեր, որոնք անհրաժեշտ են արտաքին միջավայրի ազդեցությունից պաշտպանելու համար։

 

Treet նախագիծը ներկայացվել է մոտ մեկ տարի առաջ։ Այն կոչված է ցուցադրելու, որ փայտից նույնպես կարելի է կառուցել բարձրահարկ էկոլոգիական շինություններ։ Ինչպես պարզել են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, փայտը շինարարությունում օգտագործելը կկրճատի ածխաթթու գազի գլոբալ արտանետումները։

 


 

Նորվեգիայում սկսվել է ամենաբարձր փայտե շենքի շինարարությունը (լուսանկարներ)