Facebook-ը շուտով կգործարկի էլեկտրոնային արժույթի ծառայությունը. Financial Times
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը մոտ ժամանակներում կարող է գործարկել էլեկտրոնային արժույթի ծառայությունը, ինչի մասին գրում է Газета-ն՝ The Financial Times-ին հղումով։
Քաջատեղյակ աղբյուրները նշում են, որ մի քանի շաբաթվա ընթացքում ընկերությունը համապատասխան թույլտվություն կստանա Իռլանդիայի բանկից։ Հայտնի է, որ նախագիծը հասանելի կլինի Եվրոպայում՝ հնարավորություն տալով օգտատերերին գումարը պահել Facebook-ում և օգտագործել այն վճարումների ու փոխանցումների համար։
Աղբյուրը նշում է, որ Facebook-ը հնարավոր համագործակցությունը քննարկել է 3 լոնդոնյան ստարտափի՝ TransferWise-ի, Moni Technologies-ի և Azimo-ի հետ, որոք զբաղվում են առցանց ռեժիմով ու սմարթֆոնների միջոցով գումարային միջոցների միջազգային փոխանցումներով։
Սակայն Facebook-ի մամուլի քարտուղարը հրաժարվել է այս լուրերը մեկնաբանելուց։










