ԱՄՆ-ում սկսել են մարդկանց մաշկի տակ էլեկտրոնային չիպեր տեղադրել (տեսանյութ)

00:36 • 15.04.14

Փոքրիկ NGC բիոպարկուճները, որի նախագիծը մի ժամանակ Indiegogo-ի համար արժանապատիվ գումար էր հավաքել, առաքվել է հաճախորդներին:

 

Ինչպես հաղորդում է РБК.ru-ն՝ xNT փոքրիկ չիպը պատրաստվում է բիոհամատեղելի ապակուց և աջակցում է NFC-ին: Այլ կերպ ասած՝ այդ պարկուճը կարելի է տեղադրել մարդու մարմնի մեջ՝ առանց բացասական հետևանքների և առանց  լրացուցիչ սարքի, ապա ցանկացած NFC հնարավորությամբ սարքի միջոցով վերահսկողություն իրականացնել:

NFC-ն անլար տվյալների փոխանցման ֆորմատ է: Այն կարելի է օգտագործել օրինակ՝ մետրոպոլիտենի կայաններում, եթե համապատասխան քարտ լինի: 

 

Թեև առայժմ՝ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու են մարդիկ ցանկանում սեփական մաշկի տակ նման չիպ տեղադրել, սակայն փաստն ինքնին ուշադրության արժանի է:

 

 

 


 

ԱՄՆ-ում սկսել են մարդկանց մաշկի տակ էլեկտրոնային չիպեր տեղադրել (տեսանյութ)