Շոտլանդիայում ցողունային բջիջներից ստեղծված արհեստական արյուն կներարկեն

19:23 • 15.04.14

Հիվանդներին առաջին անգամ ցողունային բջիջներից ստեղծված արհեստական արյուն կներարկեն: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով The Times-ին:


Շոտլանդիայի արյան փոխներարկման ազգային ինստիտուտի տնօրեն Մարկ Տերները, ով գլխավորում է էդինբուրգի համալսարանի նախագիծը, նշել է. «Մենք առաջին անգամ ենք արյան բջիջներ ստեղծել, որոնք համապատասխանում են մարդկային օրգանիզմին»:


Ըստ նրա՝ ուսումնասիրությունը, որը նախատեսվում է անցկացնել 2016թ.-ին, ճանապարհ կբացի արյան արտադրության համար և վերջո նույնիսկ կփոխարինի դոնորական արյանը:


Փորձարկմանը մասնակցող հիվանդներն ի սկզբանե կստանան մոտ 5 մլ արյուն, որը կստուգի, թե արդյոք բջիջները կկարողանան հարմարվել օրգանիզմին:


Պրոֆեսոր Տերները նշել է, որ նման բացահայտման հայտարարությունը չպետք է ազդակ հանդիսանա նվիրաբերվող արյան դադարեցման համար, սակայն ենթադրել է, որ քսան տարի անց արհեստական արյունը սովորական բնույթ կկրի:
 

Շոտլանդիայում ցողունային բջիջներից ստեղծված արհեստական արյուն կներարկեն