Bentley-ն իր հիբրիդային կոնցեպտը կցուցադրի Պեկինում (լուսանկարներ)

00:35 • 15.04.14

Բրիտանական լեգենդար ավտոմեքենայի Bentley ապրանքանիշը Պեկինի ավտոսրահում կներկայացնի իր առաջին հիբրիդային մոդելը: Մեքենան կթողարկվի Mulsanne-ի բազայի հիման վրա, որոշ հատվածներ էլ կպատրաստվեն պղնձից: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:

Սեդան Mulsanne-ի հիման վրա պատրաստված Bentley Hybrid Concept-ը Պեկինի ավտոսրահում կներկայացվի ապրիլի վերջին: Մեքենայի տվյալների և շարժիչի ուժի մասին դեռևս ոչինչ չի հայտարարվել:

Միայն հայտնի է, որ հիբրիդային կառուցվածքը 25%-ով կավելացնի դրա կարողությունները և CO2-ի արտանետումները կկրճատի 70%-ով:

 

 

 

 

 

 

 

 

 


 

Bentley-ն իր հիբրիդային կոնցեպտը կցուցադրի Պեկինում (լուսանկարներ)