«Արյունոտ լուսին». այսօր տեղի է ունեցել Լուսնի ամբողջական խավարում

12:00 • 15.04.14

Այսօր՝ ապրիլի 15-ին, մեր մոլորակի որոշ հատվածի բնակիչները հնարավորություն են ունեցել ականատես լինել այսպես կոչված «արյունոտ լուսին» երևույթին, որի ժամանակ Երկրի բնական արբանյակն ամբողջական խավարման պատճառով ստացել է ալ կարմիր երանգ:

 

Ինչպես նշում է CNN-ը, Լուսնի յուրահատուկ գույնը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրա վրա է ընկել Երկրի ստվերը: Աղբյուրը նշում է, որ Լոս Անջելես քաղաքում հազարավոր մարդիկ հավաքվել են Գրիֆիթի աստղադիտարանում՝ հետևելու ուշագրավ տեսարանին:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի ու Աֆրիկայի մի մասի բակիչները եկող 1.5 տարվա ընթացքում կկարողանան ականատես լինել «արյունոտ լուսնի» տեսարանին ևս 3 անգամ՝ այս տարվա հոկտեմբերի 8-ին, 2015թ. ապրիլի 4-ին և սեպտեմբերի 28-ին:
 

«Արյունոտ լուսին». այսօր տեղի է ունեցել Լուսնի ամբողջական խավարում