Չինական ընկերությունը 3D տպիչով 10 բնակելի տուն է կառուցել 1 օրում (լուսանկարներ)

20:00 • 15.04.14

Շանհայում գործող WinSun Decoration Design Engineering Co. ընկերության շնորհիվ 3D տպիչների կիրառությունը նոր մակարդակում է սկսել գործել: Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ չինական ընկերությունը 3D տպիչի օգնությամբ 24 ժամում 10 բնակելի տուն է կառուցել վերամշակված նյութերից:


Սա 3D տպիչով հսկա կառույցներ ստեղծելու առաջին փորձը չէ: Կալիֆորնիայում հետազոտողները տպիչ սարք են ստեղծում, որը 24 ժամում կարող է տուն կառուցել:


Չինական ընկերությունը տները տեղում չի կառուցել: Մասնագետները կառուցել են տան առանձին հատվածները, ապա դրանք միասին հավաքել Շանհայի Քինպու շրջանում:


Տան մասերը կառուցվել են վերամշակված նյութերից և արդյունաբերական թափոնից: 3D տպիչի միջոցով 152 մետր երկարությամբ, 10 մետր լայնությամբ և 6 մետր բարձրությամբ տներ են կառուցվել: Յուրաքանչյուր տան կառուցումը 4800 դոլար է արժեցել:

 


 3d_pieces4

3d_pieces2

Չինական ընկերությունը 3D տպիչով 10 բնակելի տուն է կառուցել 1 օրում (լուսանկարներ)