Chevrolet-ի ամենահզոր սուպերքարը ներկայացել է բաց տանիքով (լուսանկարներ)

08:35 • 15.04.14

Chevrolet ընկերությունը Նյու Յորքի ավտոսրահում կներկայանա իր հերթական նորույթով՝ Corvette Z06 սուպերքարի բաց տանիքով մոդելով: Ավտոարտադրողի խոսքով՝ նորույթը կդառնա ամերիկյան ընկերության պատմության մեջ ամենահզոր մոդելը՝ բաց տանիքով:


Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն՝ նոր մոդելը կհամալրվի 6.2 լիտր ծավալով 8 մխոցային շարժիչով, որի հզորությունը կազմում է առնվազն՝ 625 ձիաուժ: Ինչպես և «կուպե» տեսակի թափքով մոդելում՝ շարժիչը համալրված է վառելիքի ուղղակի ներարկման և քիչ բեռնվածության պարագայում մխոցների մի մասի անջատման համակարգով:


Շարժիչը կարող է աշխատել 7 աստիճան մեխանիկական կամ 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ համադրությամբ: Մեքենայի դինամիկ հատկությունների մասին ոչինչ չի հաղորդվում:


Սուպերքարը ներկայացել է բացվող տանիքով՝ էլեկտրաքարշակ համակարգով: Այն կարող է բացվել և փակվել 50 կմ/ժամ արագության ընթացքի ժամանակ:
 

 

Chevrolet-ի ամենահզոր սուպերքարը ներկայացել է բաց տանիքով (լուսանկարներ)