Google-ը ձեռք է բերել անօդաչու թռչող սարքեր արտադրող Titan Aerospace-ը
Google ընկերությունը ձեռք է բերել անօդաչու թռչող սարքեր արտադրող Titan Aerospace-ը, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ ստարտափով հետաքրքրվում է Facebook-ը: Ըստ հրատարակության՝ վեբ-հսկաները պայքարում են երկնքում գերազանցության հասնելու համար:
Google-ի և Titan Aerospace-ի գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում: Սակայն հայտնի է, որ Google-ի առաջարկը Titan Aerospace-ին գերազանցել է Facebook-ինը: Հայտնի է նաև, որ Facebook-ը բրիտանական նմանատիպ ընկերությունը՝ Ascenta-ն, առաջարկել էր գնել 20 մլն ԱՄՆ դոլարով:
Ստարտափը գտնվում է Նյու Մեքսիկո նահանգում և թողարկում է անօդաչու թռչող սարքեր, որոնք աշխատում են արևի էներգիայով և կարող են թռչել 5 տարի շարունակ՝ առանց վայրէջքի անհրաժեշտության:
Google-ից հայտնել են, որ նման տեխնոլոգիան կարելի է օգտագործել պատկերներ հավաքելու և հեռավոր շրջաններում ինտերնետի մուտք ապահովելու համար:










