iPhone 6 սմարթֆոնը 100 դոլարով թանկ կարժենա. Jefferies & Company

13:13 • 15.04.14

Նոր iPhone 6 սմարթֆոնի մանրածախ գինը կաճի 100 դոլարով, կարծում է Jefferies & Company-ի վերլուծաբան Փիթեր Միսեկը, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով The Huffingtonpost-ին։

 

Խոսքը iPhone-ի «սուբսիդավորված» մոդելների մասին է, որոնք առաջարկվում են օպերատորներին իջեցված գներով, սակայն՝ 2-ամյա պայմանագրով։ Կթանկանա արդյոք «չսուբսիդավորված» iPhone 6-ը, դեռևս հայտնի չէ։

 

Փորձագետը նշել է, որ բջջային օպերատորները բացասական են արձագանքել նման նորությանը, սակայն, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն համաձայնել ընկերության տվյալ պայմաններին։ Այդպիսով՝ «սուբսիդավորված» 16 Գբ հիշողությամբ iPhone 6-ը հնարավոր կլինի գնել ԱՄՆ-ում առնվազն 299 դոլարով։


 

iPhone 6 սմարթֆոնը 100 դոլարով թանկ կարժենա. Jefferies & Company