Դիետոլոգները թվարկել են 2014թ.-ի լավագույն մթերքները
Հոլիվուդյան հայտնի դեմքերի հետ աշխատող դիետոլոգ Մադլեն Շոուն պատմել է առողջ սննդակարգի նոր միտումների մասին: 2014թ.-ին հասարակության ուշադրությունը կսևեռվի կոլրաբիի և մանգոստինի վրա: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Kedem-ին:
Կոլրաբին կաղամբի տեսակ է, որը հարուստ է վիտամին C-ով և այլ հակաօքսիդանտներով: Ցածր կալորիականության և օգտակար նյութերի բարձր կոնցենտրացիայի շնորհիվ այն կարող է արդարացիորեն է լավագույն մթերք համարվել:
Մանգոստինը դեռևս չգնահատված ասիական միրգ է: Այն օժտված է եզակի հատկություններով՝ ամրացնում է իմունային համակարգը, բարելավում է մկանային ճկունությունը, օգնում է ուղեղի աշխատանքին և նույնիսկ՝ պայքարում է վարակների դեմ: Այն նաև ցածր կալորիականություն ունի:
Ի հավելումն՝ նշենք, որ այն խորհուրդ է տրվում օգտագործել սև բրնձի, վիտամին E-ի, կանաչ թեյի հետ:










