Microsoft-ը բացահայտել է Cortana գործառույթով Windows Phone 8.1-ը
Microsoft -ը ծրագրավորողներին հնարավորություն է ընձեռել թարմացնել սեփական սմարթֆոնները Windows Phone 8.1 տարբերակով, որտեղ առաջին անգամ օգտագործվում է ձայնային օգնական Cortana-ն: Այս մասին հղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով ընկերության հաղորդագրությանը:
WP 8.1-ի առանցքային նորույթներն են՝ Cortana ձայնային օգնականը, Apple-ի Siri անալոգային համակարգը, ինչպես նաև՝ տեքստի գործառնական մուտքագրման Word Flow-ն, Control Center Action Center վերահսկման կենտրոնը:
Նոր տարբերակի կիրառմամբ Visual Studio 2013 Update 2 RC-ի զարգացման համար այժմ կարելի է ստեղծել և փորձարկել ինչպես բջջային հարթակի թարմացման ծրագրեր, այնպես էլ՝ Windows-ի և Windows Phone-ի համար նախատեսված համընդհանուր հավելվածները:










