Նիդեռլանդներում «ապագայի ճանապարհ» են կառուցել (տեսանյութ)

16:22 • 15.04.14

Նիդեռլանդների Օսսա քաղաքում կառուցել են 500 մետրանոց ճանապարհ, որը լուսավորվում է մթության մեջ, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Engadget.com-ին։

 

Ճանապարհի հատուկ ծածկը մթության մեջ լույս է տալիս արևային էներգիայի շնորհիվ, որը պահեստավորվում է ցերեկը, և փոխում է գույնը, երբ ջերմաստիճանն իջնում է զրոյից ցածր, և ճանապարհը դառնում է սայթաքուն։

 

Նախագիծն իրականացրել են Roosegaarde և Heijmans Infrastructure ընկերությունները։ Նրանք մտադիր են հետագայում «ապագայի ճանապարհները» հատուկ ծածկով պատրաստել՝ էլեկտրամոբիլների լիցքավորման համար։


 

Նիդեռլանդներում «ապագայի ճանապարհ» են կառուցել (տեսանյութ)