Հռոմը 100 տարով ավելի մեծ է, քան մինչ այս ենթադրվում էր. հնագետներ

15:30 • 15.04.14

Հաջորդ շաբաթ հավերժական քաղաք Հռոմը նշելու է իր հիմնադրման 2.767-ամյակը, սակայն «ծննդյան տորթի» վրա պետք է ավելացվի ևս 100 մոմ, քանի որ մասնագետները պարզել են, որ այն 1 դարով ավելի հին է, քան մինչ այս ենթադրվում էր։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ըստ լեգենդի՝ հնագույն քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 753 թ. ապրիլի 21-ին՝ Ռոմուլ և Ռեմ եղբայրների կողմից։ Սակայն նորահայտ հնագիտական փաստերը վկայում են, որ Հռոմը ստեղծվել է նշված տարեթվից 100 տարի առաջ։

 

Մասնավորապես՝ իտալական Il Messagero պարբերականը տեղեկացնում է, որ հնագետ Պատրիցիա Ֆորտինին Հռոմի հնագիտական համաժողովի շրջանակներում հայտնել է, որ 2009թ. ի վեր անցկացվող պեղումների արդյունքում իրենց հաջողվել է հայտնաբերել մի պատ, որը թվագրվում է մ.թ.ա. 9-րդ դարի վերջին և 8-րդ դարի սկզբին։ Այսինքն՝ մոտ 1 դարով ավելի հին է, քան Հռոմի հիմնադրման տարեթիվը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պատը կառուցված է հրաբխային տուֆից։
 

Հռոմը 100 տարով ավելի մեծ է, քան մինչ այս ենթադրվում էր. հնագետներ