Սոցիալական ցանցերը կանանց սեփական մարմնի հանդեպ դժգոհություն են ներշնչում
Սոցիալական ցանցերի ժողովրդականությունն ստիպում է գիտնականներին՝ նորանոր հետազոտություններ իրականացնել՝ պարզելու, թե դրանք ինչ ազդեցություն կարող են ունենալ մարդկանց վրա: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով Health Day News-ին:
Փորձագիտական եզրակացությունների մեծ մասը մասնավորապես՝ կանանց համար առայժմ այդքան էլ հուսադրող չէ: Գիտնականները պարզել են, որ Facebook-ի օգտագործումն ազդում է նրանց ինքնագնահատականի և, մասնավորապես, իրենց արտաքինի ընկալման վրա:
Գիտնականների կողմից անցկացրած հարցմանը մասնակցել է 881 ուսանող, և պարզվել է, որ միջին հաշվով՝ նրանցից յուրաքանչյուրը սոցիալական ցանցում օրական մոտ 80 րոպե է ծախսում: Շատ հաճախ աղջիկները կարդացել են ընկերների գործողությունների ցանկը և դիտել այլ օգտատերերի լուսանկարները:
Աղջիկները համեմատել են իրենց մյուսների հետ, և մեծ մասամբ՝ համեմատությունն իրենց օգտին չի աշխատել:










