Հեռուստացույց դիտելը բացասաբար է ազդում փոքրիկների քնի վրա

01:25 • 15.04.14

ԱՄՆ գիտնականները հաստատել են, որ հեռուստացույց դիտելը բացասաբար է ազդում փոքրիկների քնի վրա: Այս մասին հաղորդում է Meddaily-ին:


Գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել, որին մասնակցել է 1800 երեխա: Երեխաներին վերահսկել են վեց ամսեկանից սկսած՝ 7 տարի:


Արդյունքում՝ նրանք պարզել են, որ հեռուստացույց դիտելու լրացուցիչ ժամերը նվազեցնում են մանկական քունը միջինը՝ 7 րոպեով: Ընդ որում, ավելի հաճախ նման իրավիճակ է դրսևորվում տղաների մոտ:


Գիտնականների կարծիքով՝ հեռուստացույցը չպիտի գտնվի այն սենյակում, որտեղ երեխաներն են քնում, քանի որ դա բացասական ազդեցություն է ունենում նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության վրա:
 

Հեռուստացույց դիտելը բացասաբար է ազդում փոքրիկների քնի վրա