Աղի օգտագործման չափաբաժնի նվազեցումը կանխում է ինֆարկտի և ինսուլտի վտանգը

23:16 • 16.04.14

Կերակրի աղի ցածր չափաբաժնի օգտագործումը կարող է կանխել ինֆարկտը և ինսուլտը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով Daily Mail-ին:


Աղի վտանգների մասին իրազեկման քարոզարշավը 2003թ.-ից մինչև 2011թ.-ը տեղի է ունեցել մի շարք երկրներում և հանգեցրել է նրան, որ աղի օգտագործումն աշխարհում նվազել է 15% -ով` 9.5-ից հասնելով 8.1 գրամի օրական:


Նույն ժամանակահատվածում սրտանոթային հիվանդությունների հետևանքով մահացությունների թիվը նվազել է 40%-ով:
«Հանրային առողջության տեսակետից դա փայլուն քաղաքականություն է, քանի որ մարդիկ սկսել են վերահսկել իրենց սննդակարգը»,-նշել է բրիտանացի պրոֆեսոր Գրեմ Մակգրեգորը:


Նա նշել է, որ պետք է համոզել մարդկանց, որ սեփական սննդակարգին հետևելը շատ ավելի արդյունավետ է, քան հետագա բուժումը:


Աղը բարձրացնում է արյան ճնշումը, որն իր հերթին սիրտ-անոթային հիվանդությունների հիմնական պատճառ է հանդիսանում:
 

Աղի օգտագործման չափաբաժնի նվազեցումը կանխում է ինֆարկտի և ինսուլտի վտանգը