Չինաստանում բարեհաջող վիրահատել են չորս ձեռք և ոտք ունեցող նորածնին
Չինաստանում թերզարգացած երկվորյակ եղբոր շնորհիվ չորս ձեռք և ոտք ունեցող փոքրիկ է լույս աշխարհ եկել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով MedikForum-ին:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ փոքրիկի բոլոր ավելորդ վերջույթները հաջողությամբ հեռացվել են: Թերզարգացած երկվորյակը գլուխ չի ունեցել, հակառակ դեպքում վիրաբույժները շատ ավելի բարդ խնդրի առաջ էին կանգնելու:
«Հղի կինը երկվորյակ երեխաների էր սպասում, սակայն նրանցից մեկը մինչև վերջ չէր զարգացել, դեֆորմացիայի էր ենթարկվել և միցել եղբորը իրանի հատվածով»,-պարզաբանել է բժիշկ Յու Ջիկանը:
Փոքրիկի քաշը ծննդյան պահին 3 կգ-ից մի փոքր ավել է եղել, սակայն վերջույթների անդամահատումից հետո երեխայի քաշը նվազել է 600 գրամով:










