Google Glass-ը կօգնի Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց

00:15 • 16.04.14

Վիրտուալ իրականության Google Glass ակնոցը վաղուց դադարել է միայն որպես սարք ընկալվել, քանի որ այն կարող է բարելավել օգտագործողների շփման մակարդակը և ազատել նրանց՝ սմարթֆոններով զբաղված ձեռքերը: Այս մասին հղորդում է Росбалт.ru-ն:


Գաջեթից օգտվողները պարբերաբար բացահայտում են այդ հետաքրքիր գործիքի օգտագործման նոր ոլորտներ, որը կարող է մարդկանց մեծ օգուտ բերել:


Մասնավորապես, Նյուքասլի համալսարանի գիտնականները ուսումնասիրություններ են անցկացրել, որում Google Glass–ը Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց համար օգտագործվում է որպես էլեկտրոնային օգնական:


Դրանք տրվել են փորձին մասնակցող 46-ից 70 տարեկան կամավոր մասնակիցներին, և ակնոցներում տեղադրվել է նրանց համար նախատեսված հատուկ ծրագրային համակարգ, որի առանձնահատկություններից մեկը  դեղերի ընդունման մասին հիշեցման գործառույթն էր:
 

Google Glass-ը կօգնի Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց