Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի մոտակայքում շուրջ 1000 ակտիվիստ շրջափակել է զինծառայողներին

22:31 • 16.04.14

Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի մոտակայքում 1500 ռուսամետ ակտիվիստ շրջափակման մեջ է վերցրել 500 ուկրաինացի զինծառայողի: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 16-ին հաղորդել է Տեղեկատվական դիմակայության խմբի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչուկը ֆեյսբուքյան իր էջում:


«Տեղեկատվական դիմակայության տվյալներով՝ Կրամատորսկի մոտակայքում գտնվող Պչելկինո անցակետի տարածքում՝ մերձքաղաքային երկաթգծային անցումի մոտ, 1500 անջատողական ժամը 11:00-ից շրջափակել է զրահապատ տեխնիկայի 16 միավոր և Ուկրաինայի Զինված ուժերի 500 զինծառայողի» , - գրել է Տիմչուկը:


Նրա խոսքով՝ ավելի վաղ 20 զինծառայողով 4 զրահապատ տեխնիկա է մոտեցել անցակետին, որտեղ նրանց ևս շրջափակման մեջ են վերցրել տեղի բնակիչները: Անջատողականները փորձել են համոզել զինծառայողներին՝ անցնել իրենց կողմը, իսկ վերջիններս փորձում են թույլ չտալ նրանց՝ մոտենալ զրահատեխնիկային: