Yahoo!-ի զուտ շահույթն առաջին եռամսյակում նվազել է 20%-ով
Ամերիկյան Yahoo! տեխնոլոգիական ընկերության մաքուր շահույթը 2014թ. առաջին եռամսյակի արդյունքներով նվազել է 20%-ով՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ կազմելով 313.9 մլն դոլար։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Yahoo!-ի եկամուտն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 1.132 մլրդ դոլար։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 1.140 մլրդ դոլար։
Մինչդեռ Yahoo! որոնողական համակարգից ստացված եկամուտն աճել է 5%-ով՝ հասնելով 444 մլն դոլարի, իսկ գովազդից ստացված եկամուտն աճել է 2%-ով՝ հասնելով 453 մլն դոլարի։
Արդյունքում Yahoo!-ի արժեթղթերի գինը բարձրացել է 8%-ով՝ հասնելով 1 արժեթղթի դիմաց 36.90 դոլար ցուցանիշի։










