ԱՄՆ բնակչուհին խոստովանել է իր վեց երեխաների սպանության փաստը
Իր վեց երեխաների սպանության կասկածանքով կիրակի օրը ձերբակալված՝ ԱՄՆ բնակչուհի Յուտա Մեգան Հանթսմանը խոստովանել է իր մեղքը: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն` հղում կատարելով Associated Press-ին:
Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ Հանթսմանը հայտարարել է, որ 1996թ.-ից մինչև 2006թ.-ն ընկած ժամանակահատվածում յոթ երեխա է լույս աշխարհ բերել, որոնցից մեկը մահացած է ծնվել: Նա խոստովանել է, որ մյուսներին սպանել է ծնվելուց անմիջապես հետո:
Հանթսմանին ձերբակալել են, երբ ոստիկանություն է դիմել նրա նախկին ամուսին Դարրեն Ուետսը, ով վերջերս է ազատ արձակվել բանտից: Նա վերադարձել է Պլեզանտ Գրուվի այն բնակարանը, որտեղ մինչ այդ ապրել է նրա նախկին կինը:
Ավտոտնակի մաքրման աշխատանքների ժամանակ նա երեխայի դիակ է գտել և այդ մասին անմիջապես տեղեկացրել ոստիկանությանը: Իրավապահները կարծում են, որ նա տեղյակ չի եղել այդ սպանությունների մասին:










