Դևիդ Բեքհեմին պատկանող BMW մակնիշի մեքենան վաճառքի է հանվել 125.000 դոլարով
Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին պատկանող BMW մակնիշի մեքենան ինտերնետում վաճառքի է հանվել 75.000 ֆունտով(125.000 դոլար): Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով բրիտանական ԶԼՄ-ներին:
Մեքենայի վաճառքի մասին հայտարարությունը զետեղվել է ավտոմեքենաներ վաճառող «Auto Trader» կայք էջում: Վեցերորդ սերիայի երկդռնանի արծաթագույն կաբրիոլետ BMW-ի սրահը կաթնագույն է և կաշեպատ:
Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի մեքենայի տիրոջ հավաստիությունը փաստում են ֆուտբոլիստի կնոջ` Վիկտորիա Բեքեմի անվան՝ մեքենայի անիվների կենտրոնում մակնշված սկզբնատառերը:
Մեքենան ունի հեռուստացույց, հագեցած է Bluetooth և տաքացվող համակարգով: Մեքենայի արագաչափի վրա 12.894 կմ. վազք է գրանցվել:










