ԱՄՆ-ի փոխնախագահը գրանցվել է Instagram-ում և Օբամայի հետ «սելֆի» տեղադրել
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը միացել է Instagram սոցիալական ցանցին: Երեկ նա արդեն տեղադրել է իր առաջին լուսանկարը:
Իսկ այսօր նա տեղադրել է իր առաջին «սելֆին»՝ ինքնալուսանկարը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընկերակցությամբ:
«Գտա բարեկամի, ով միացավ իմ առաջին սելֆիին»,- լուսանկարին կից գրել է Բայդենը:
Այժմ նա և Օբաման գործնական ուղևորության են Փենսիլվանիայում:












