Ցածր կալորիականությամբ սննդակարգն ստիպում է մարդկանց՝ ավելի շատ ուտել

23:59 • 17.04.14

Ռեստորաններում սննդի լայն ընտրության հնարավորությունը հաճախ կարող է շփոթեցնել այցելուներին: Ցանկանալով հեշտացնել նրանց ընտրությունը՝ որոշ վայրերում փորձում են դասակարգել տեղեկությունները՝ առանձնացնելով սովորական և դիետիկ ճաշացանկը, ինչը կարող է հանգեցնել բացասական հետևանքների: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


ԱՄՆ Ջորջիա նահանգի համալսարանի գիտնական Ջեփրի Փարքերը և Կոլումբիայի համալսարանից Դոնալդ Լեմանը մի շարք օնլայն փորձարկումներ են իրականացրել, որոնց ընթացքում մարդկանց խնդրել են սնունդ պատվիրել հայտնի ռեստորանայն ցանցերում գոյություն ունեցող մենյուից:

Նրանք ապացուցել են, որ ավելի քիչ կալորիական սնունդ ուտելու փոխարեն հաճախորդներն ավելի շատ են ուտում, եթե դիետիկ ճաշատեսակներ են ընտրում:


 

 

 

Ցածր կալորիականությամբ սննդակարգն ստիպում է մարդկանց՝ ավելի շատ ուտել