Facebook-ը պատրաստվում է արգելափակել չաթի հավելվածը, որպեսզի օգտատերերը Messenger ներբեռնեն

17:08 • 17.04.14

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը պատրաստվում է փակել իր չաթային հավելվածը, ինչի պատճառով միլիոնավոր օգտատերեր ստիպված կլինեն ներբեռնել ու օգտվել Messenger հավելվածից։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Facebook-ն արդեն սկսել է համապատասխան ծանուցումներ ուղարկել իր օգտատերերին։ Աղբյուրը հավելում է, որ առաջին հերթին այս փոփոխությունն ազդելու է Android սարքեր ու iPhone-ներ ունեցող եվրոպաբնակ օգտատերերի վրա։

 

Facebook-ի խոսնակը նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե փոփոխությունը երբ է տեղի ունենալու։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Mesenger-ով չաթ անելը 20%-ով ավելի արագ կլինի, քան Facebook-ի չաթի օգտագործումը։
 

Facebook-ը պատրաստվում է արգելափակել չաթի հավելվածը, որպեսզի օգտատերերը Messenger ներբեռնեն