Էստոնիայի խորհրդարանը թույլատրել է միասեռ ամուսնությունները
Էստոնիայի խորհրդարանը կենակցության մասին օրինագիծ է ընդունել, որը թույլատրում է միասեռ ամուսնությունները:
INTERFAX-ի փոխանցմամբ՝ օրինագիծն առաջադրել է 40 պատգամավոր, որոնք ներկայացնում են «Բարեփոխումներ» իշխող կուսակցությունը, սոցիալ-դեմոկրատական և «Կենտրոն» ընդդիմադիր կուսակցությունները: Ընդհանուր առմամբ՝ Էստոնիայի խորհրդարանում 101 պատգամավոր է աշխատում:
«Էստոնիան, Սահմանադրության համաձայն, ազատության վրա հիմնված իրավարար դեմոկրատ պետություն է, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ, որտեղ հարգում են յուրաքանչյուրի իրավունքն ու ազատությունները, որտեղ ոչ ոք չի կարող խտրականության ենթարկվել», - օրինագծի քնարկման ժամանակ ասել է պատգամավոր Ռայտ Մարուստեն:










