The Guardian-ի նոր հատուկ համարում տեղ գտած նյութերը կընտրվեն արհեստական ինտելեկտի միջոցով
The Guardian հեղինակավոր բրիտանական պարբերականը հատուկ թողարկում կներկայացնի, որի համար բոլոր նյութերը կընտրվեն արհեստական ինտելեկտի միջոցով՝ համացանցում ամենից շատ արված գրառումներից:
Ինչպես հայտնում է Rbc.ru-ն՝ այս ծրագրի շնորհիվ պարբերականի նոր տարբերակում հայտնվող նյութերը կընտրվեն «համացանցային բոտերի» (համացանցում օգտագործվող բանալի բառեր) միջոցով:
The Guardian-ն ԱՄՆ-ում հատուկ ծրագիր է գործարկել, որի շրջանակներում տպագիր թերթում տեղ գտած բոլոր հոդվածները կընտրվեն Facebook, Twitter և այլ սոցցանցերում ամենից շատ քննարկվող նորությունների հիման վրա:
Guardian-ի նոր տարբերակը կտպագրվի 5000 օրինակով, որոնք կբաժանվեն գովազդային ու մարքեթինգային գործակալություններին:












