Համացանցում հայտնված լուսանկարում երևում է՝ ինչպիսի տեսք կարող է ունենալ iPhone 6-ը. Business Insider

00:42 • 17.04.14

Չինական Weibo սոցցանցում լուսանկար է հայտնվել, որը վերագրվում է iPhone 6-ին: Ինչպես գրում է Business Insider-ը՝ համացանցում հայտնված լուսանկարում պատկերվում է, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ նոր սերնդի iPhone-ի էկրանը:


Սոցցանցում հայտնված լուսանկարում սպասվելիք սմարթֆոնը համեմատվում է ներկայիս iPhone-ի հետ, որոնց միջև չափսերի տարբերությունն ակնհայտ է: Նոր սերնդի սմարթֆոնը ներկայանալու է ավելի մեծ էկրանով:


Հնարավոր է՝ ապագա սմարթֆոնը կունենա տվյալ լուսանկարում պատկերված հեռախոսի տեսքը, սակայն հավաստի տեղեկություններ այդ մասին չեն հաղորդվում: Համեմատականներ անցկացրած և չափումներ կատարած աղբյուրը նշում է, որ հեռախոսը կարող է 5.1 դյույմ անկյունագիծ ունենալ, որը սպասվածից ավելին է:

 


Հիշեցնենք, որ նախկինում տարածված լուրերի համաձայն՝ Apple-ի նորագույն արտադրանքը կներկայանա երկու չափսով՝ 4.7 և 5.5 դյույմ անկյունագծերով: 
 

iphone 6

iphone 6 screen measured

 

Համացանցում հայտնված լուսանկարում երևում է՝ ինչպիսի տեսք կարող է ունենալ iPhone 6-ը. Business Insider