Իրանում մայրը վերջին վայրկյանին մահապատժից ազատել է որդուն սպանողին (լուսանկարներ)

11:26 • 17.04.14

Իրանում մահապատժի դատապարտված անձը վերջին պահին փրկվել է մահից։ Միջադեպը տեղի է ունեցել Իրանի Մազանդարան նահանգում։ 7 տարի առաջ դանակահարվելով սպանված 18-ամյա Աբդուլլահ Հուսեյինզադեի մայրը որդու մարդասպանին վերջին պահին ներել է և նրան պատժել՝ միայն մեկ ապտակ հասցնելով, տեղեկացնում է իրանական ISNA կայքը։

Oğlunun katilini ipten aldı


Իրանի Մազանդարան նահանգի Ռոյան փոքրիկ քաղաքում դեպքից 7 տարի անց պետք է իրականացվեր Հուսեյինզադեին սպանող Բալալի մահապատիժը, ինչի համար երկու կողմերի ընտանիքները հավաքվել էին հրապարակում։ Oğlunun katilini ipten aldı


Շարիաթի օրենքներով մահապատժի դատապարտված Բալալի աչքերը կապել են և պարանոցին անցկացրել են կախաղանի պարանը։

Oğlunun katilini ipten aldı


Մինչ բոլորը սպասում էին, որ դատապարտյալի տակից պետք է քաշեն աթոռն ու սպանեն նրան, մոտեցել է տուժող կողմի մայրն ու ասել, որ ներում է նրան։ Oğlunun katilini ipten aldı

 

Դրանից հետո մեղադրյալի մայրն ի նշան երախտագիտության գրկել է որդեկորույս կնոջը, իսկ փրկված մեղադրյալը համբուրել է նրա ոտքերը։ Oğlunun katilini ipten aldı Oğlunun katilini ipten aldı

 


Թե ինչ պատիժ է սպասվում նրան այժմ, դեռևս հայտնի չէ։ Oğlunun katilini ipten aldı

Oğlunun katilini ipten aldı Oğlunun katilini ipten aldı Oğlunun katilini ipten aldı

Oğlunun katilini ipten aldı Oğlunun katilini ipten aldı Oğlunun katilini ipten aldı Oğlunun katilini ipten aldı