Ժիրինովսկին 2013թ.-ին ավելի շատ գումար է վաստակել՝ ի տարբերություն խորհրդարանական ընդդիմության մյուս առաջնորդների

01:25 • 17.04.14

ՌԴ Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին 2013թ.-ին ավելի շատ գումար է վաստակել, քան խորհրդարանական ընդդիմության մյուս առաջնորդները: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Պետդումայի ստորին պալատի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` քաղաքական գործչի եկամուտը 3 մլն 428 հազար ռուբլի է կազմել:


 Լիբերալ դեմոկրատների առաջնորդին հաջողվել է բարելավել իր վերջին տարվա ցուցանիշները: 2012թ.-ի ցուցանիշների համապատասխան` նրա եկամուտը 2 մլն 563 հազար 386 ռուբլու սահմանին են հասել:


Ժիրինովսկու սեփականության մեջ է մտնում 10 հողային հսկայական տարածություն, 354.5 և 381 քմ տարածքով երկու բնակելի տուն և ավտոտնակ: