Իսպանիայում մետրոն հոսանքի փոխարեն կգործի ձիթայուղով
Իսպանական Մալագա քաղաքի մետրոյի տնօրինությունը պատրաստվում է փոխադրամիջոցի էլեկտրաէներգիայի համար որպես գլխավոր աղբյուր օգտագործել ձիթայուղը, ինչի շնորհիվ Մալագայի մետրոն կդառնա Եվրոպայում էկոլոգիապես ամենամաքուր ստորգետնյա փոխադրամիջոցը։
Ինչպես նշում է Euromag-ը, այս մասին տեղեկացրել է նաև Իսպանիայի զարգացման նախարարությունը՝ մանրամասնելով, որ ձիթայուղը կլինի էլեկտրական հոսանքի «կանաչ» փոխարինողը։ Ենթադրվում է, որ նոր վառելիքն արդեն այս տարի կօգտագործվի մետրոյի աշխատանքում։
Espanarusa-ն հավելում է, որ Մալագայի քաղաքային իշխանությունների նախաձեռնությունը գրավել է միջազգային ԶԼՄ-ների, ինչպես նաև գիտության ու մշակույթի գործիչների ուշադրությունը, ովքեր ողջունել են այս գաղափարը։










