Մոսկվայում կինը 1 տարեկան երեխայի հետ նետվել է բնակելի շենքի պատուհանից
Մոսկվայի կենտրոնում գտնվող Բակունինսկայա փողոցի բնակելի շենքերից մեկի պատուհանից 1 տարեկան երեխայի հետ ցած է նետվել մի կին, ում ինքնությունը դեռևս հաստատված չէ։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին, տուժածները ստացել են ծանր վնասվածքներ։
Հաղորդվում է, որ կինը նետվել է 4-րդ հարկից, ինչից հետո հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոց, իսկ փոքրիկը գտնվում է մեկ այլ բուժհաստատությունում։
Ներկայում դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, որը փորձում է պարզել տեղի ունեցածի դրդապատճառները։










