Ուկրաինացի զինվորականները ազատել են «Ռոսիա» հեռուստաալիքի լրագրողներին

08:59 • 17.04.14

Ուկրաինացի զինվորականներն ազատ են արձակել «Ռոսիա» հեռուստաալիքի նկարահանող խումբը, այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Ռոսիա 24»-ին:


Նախօրդ օրը՝ երեկոյան, հայտնի է դարձել, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ձերբակալվել է «Ռոսիա» հեռուստաալիքի նկարահանող խումբը:


Լրագրողների հետ կապն անջատվել էր, երբ նրանք Խարկովի շրջանի Լևկովկա գյուղի մոտակայքում են եղել: Ավելի ուշ նկարահանող խմբի հետ կարճ ժամանակով հաջողվել է կապ հաստատել:


Իրավիճակը պարզաբանելու համար Կիևում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն: