Twitter-ը չի պատրաստվում գրասենյակ բացել Թուրքիայում

11:13 • 17.04.14

Twitter ընկերությունը մոտ ժամանակում չի պատրաստվում գրասենյակ բացել Թուրքիայում, գրում է The Wall Street Journal պարբերականը։

 

Այդ մասին հաղորդել է ընկերության փոխնախագահ Քոլին Քրոուելը։ Ըստ պարբերականի՝ դա կհանգեցնի Անկարայի կողմից սոցկայքի հանդեպ խիստ քաղաքականության շարունակությանը, փոխանցում է Газета.ru-ն։

 

Twitter-ի ներկայացուցիչները գտնվում են Թուրքիայում՝ երկրում ծառայության արգելափակման մասին իրավիճակը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու համար։

 

Հանդիպումները շարունակվում են երկուշաբթի օրվանից, և ընկերության ղեկավարությունը բացատրում է թուրք քաղաքական գործիչներին իր դիրքորոշումը, այդ թվում՝ դատական որոշումների կատարման համակարգը։

 

Բանակցությունների արդյունքներով՝ կողմերը պայմանավորվել են լավացնել տեղեկության փոխանակումը՝ հետագայում Twitter-ի արգելափակումը կանխարգելելու համար։

«Մենք չենք համաձայնել ներկայացուցչություն բացել Թուրքիայում։ Աշխարհի տարբեր երկրներում գրասենյակներ բացելու մեր որոշումները հիմնված են նրա վրա, թե արդյո՞ք արդարացված են նման գործողությունները համապատասխան տնտեսական կլիմայով»,- ասել է Քրոուելը։

 
 

Twitter-ը չի պատրաստվում գրասենյակ բացել Թուրքիայում