Հերթական սկանդալը Անաստասիա Վոլոչկովայի շուրջ. նրա դեմ հայց է ներկայացվել Մոսկվայի քննչական կոմիտե

23:48 • 17.04.14

Փաստաբան Սերգեյ Ժորինը հայց է ներկայացրել Մոսկավայի քննչական կոմիտե՝ խնդրելով ստուգել բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովայի եկամուտները: Փաստաբանի կարծիքով՝ հնարավոր է, որ Վոլոչկովան խուսափում է հարկերից: Այս մասին հաղորդում է Lifenews.ru-ն:

 

Որպես ապացույց Սերգեյ Ժորինը վերջերս համացանցում տեղադրված ձայնագրություն է ներկայացրել, որտեղ, իբրև թե, Վոլոչկովայի և հեռավոր արևելքի քաղաքներից մեկի քաղաքապետի օգնականի զրույցն է:

Պարուհու հետ խոսել է հեռախոսային խուլիգանը, ով ներկայացել է որպես փոխքաղաքապետի օգնական: Վոլոչկովան տրվել է այդ խաղին, ավելին՝ համաձայնել է քաղաքապետի հետ մասնավոր հանդիպմանը:

 

«Իսկ հետո, երբ կոորպորատիվն ավարտվի, ես կարծում եմ՝ նա իր կնոջը կուղարկի տուն, քանի որ նա մեծահասակ է, իսկ Դուք պետք է նրա հետ բաղնիք գնաք»,-ասել է փոխքաղաքապետի օգնական ներկայացած անձը:

Ի պատասխան լսվել է՝«Իհա´րկե»:

 Վոլոչկովայից այս թեմայով մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:

Հարկերից խուսափելու առավելագույն պատիժը երեք տարվա ազատազրկումն է: