Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ կլոնավորել են հասուն մարդու ցողունային բջիջը
ԱՄՆ-ում առաջին անգամ գիտնականներին հաջողվել է կլոնավորել հասուն մարդու ցողունային բջիջը, ինչը մեծ առաջընթաց է բժշկության ոլորտում։
Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ Time-ին հղումով, Advanced CellTechnology ընկերության հետազոտողները բազմամյա ապարդյուն փորձերից հետո կլոնավորել են 35 և 75-ամյա 2 տղամարդկանց բջիջները։
Աղբյուրը նշում է, որ մասնագետների մշակած նոր մեթոդը հնարավորություն կտա ապագայում հիվանդների վնասված բջիջների համար ստեղծել առողջ փոխարինող բջիջներ։ Նախքան այս մասնագետներին հաջողվում էր կլոնավորել միայն էմբրիոնների ու նորածինների ցողունային բջիջները։










