Ալյասկայի անեքսիայի մասին հարցին Վլադիմիր Պուտինը պատասխանել է, որ այն չափազանց ցուրտ վայր է (տեսանյութ)

20:38 • 18.04.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի կայացած հեռուստատեսային հարցուպատասխանի  ժամանակ հերքել է հավանականությունը, որ Ռուսաստանը կարող է իր տարածքին կցել Ալյասկան` ասելով, որ նախկին ռուսական գաղութը չափազանց ցուրտ վայր է:


Ինչպես հաղորդում է Huffington Post-ը`ռուսական ազգայնամոլության աճի, ինչպես նաև` Ղրիմի անեքսիայի ֆոնին նախագահն այսպես է պատասխանել  հեռուստատեսային հարցուպատասխանի  ժամանակ հեռախոսազանգի միջոցով հնչեցված հարցին, թե արդյո՞ք վերջինս չի ցանկանում վերցնել Ալյասկան:


«Ռուսաստանը հյուսիսային երկիր է, որի 70 տոկոսը տարածվում է խիստ հյուսիսային տարածաշրջաններում: Արդյո՞ք Ալյասկան իսկապես հարավային կիսագնդում է գտնվում: Այնտեղ ևս չափազանց ցուրտ է»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 1867-ին Ալյասկան 7.2 մլն դոլարով վաճառել է ԱՄՆ-ին: