Տարվա լավագույն ավտոմեքենա է ճանաչվել Audi A3-ը

11:34 • 18.04.14

Audi A3 կոմպակտ ավտոմեքենան նվաճել է «Աշխարհի լավագույն ավտոմեքենա-2014» (World Car of the Year 2014) կոչումը, հայտնում է gazeta.ru-ն:

 

Դա տեղի է ունեցել Նյու Յորքի ավտոշոուի շրջանակներում, աշխարհի 22 երկրների 69 լրագրողների քվեարկությամբ: 

Մեքենան ստեղծված է այն նույն MQB պլատֆորմի վրա, ինչ նոր VW Golf-ը, որը նույն կոչմանն էր արժանացել 2013-ին: Audi A3-ը մատչելի է թափքի 4 տարբերակով՝ 3-դռնանի, 5-դռնանի, սեդան և կաբրիոլետ: Հաջորդ տարի սպասվում է դրա ավելի հզոր մոդիֆիկացիայի՝ RS3-ի թողարկումը:

 

Մեքենան աշխատում է ինչպես բենզինով, այնպես էլ դիզելային վառելիքով: G-tron տարբերակն առաջարկվում է բնական գազով աշխատող շարժիչով, իսկ e-tron տարբերակը հիբրիդային է։

 

Շարժիչների և թափքի լայն տեսականին կարևոր դեր են խաղացել մեքենայի լավագույնը ճանաչվելու գործում: Audi AG-ում նշում են նաև մեքենայի վարորդին օգնելու համակարգը։

Տարվա լավագույն ավտոմեքենա է ճանաչվել Audi A3-ը