Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել
11:10 • 18.04.14
Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, կախվելու միջոցով ինքնասպան է եղել շարքային զինծառայող Ֆիրդովսի Նասիբովը։
Ինքնասպանության պատճառներն անհայտ են։ Հարուցվել է քրեական գործ։ Նասիբովը զորակոչվել էր Բաքվից։
Placeholder










