Հնդիկ տղամարդու ստամոքսից ոսկու 12 ձուլակտոր է հեռացվել

11:55 • 18.04.14

Հնդկաստանի մայրաքաղաքում բժիշկները ոսկու 12 ձուլակտոր են հեռացրել մի գործարարի ստամոքսից, հայտնում է BBC-ն։

 

63-ամյա տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել փսխոցից և կարիքը հոգալու դժվարությունների պատճառով: Նա ասել էր, թե շշի խցան է կուլ տվել կնոջ հետ վիճելուց հետո:

 

Սակայն վիրահատելուց հետո բժիշկները նրա ստամոքսում ոսկու ձուլակտորներ էին հայտնաբերել՝ ընդհանուր 400գ քաշով։

 

Ոսկին առգրավվել է, տղամարդը՝ հարցաքննվել:

 

Հնդկաստանն աշխարհում ոսկու խոշորագույն սպառողն է։ Այնտեղ նաև ռեկորդային ծավալով ոսկու մաքսանենգ փոխադրում է իրականացվում: