Դևիդ Քեմերոնին մեդուզա է խայթել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին իսպանական Լանսարոտ կղզում ընտանեկան հանգստի ժամանակ մեդուզա է խայթել, տեղեկացնում է Взгляд-ը։
Բրիտանացի վարչապետին տեղաբնակները զգուշացրել են, սակայն նա շարունակել է լողալ, ինչի արդյունքում էլ խայթոց է ստացել։
Հանգստացողները տեսել են, թե ինչպես է Բրիտանիայի կառավարության ղեկավարը ճչալով դուրս թռել ջրից՝ շփելով ձեռքը։
Դրանից առաջ տեղաբնակները նախազգուշացրել էին, որ օվկիանոսում շատ են մեդուզաները, սակայն վարչապետն իր երեխաներին ասել է, որ դուրս գան ջրից, իսկ ինքը շարունակել է լողալ։
Քեմերոնին բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն չի եղել։










